Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական բաժնետոմսերը թույլատրվել են առևտրի

2017թ.-ի դեկտեմբերի 05-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի ազատ (C) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:  

Բանկի լրացուցիչ տեղաբաշխված արժեթղթերը ներառում են 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 483,230 հատ սովորական բաժնետոմս (ISIN – AMARBKS10ER4), որոնք բորսայում շրջանառվելու են ARBK բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում  է 1,760,731 բաժնետոմս:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

———–

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը ձևավորվել է 1991 թվականին Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նշանակալից մասնակիցներն են` «Ֆլեշ» ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը  կազմում է 64.24%,ՎԶԵԲ-ը` 25.00% և «Ռուռալ Իմպուլս» Ռուռալ Իմպուլս հիմնադրամը` 10.00% մասնաբաժնով: Բանկը 2009թ.-ի  հունվարի 30-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի և կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.araratbank.am:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.am:

Share