Բաժին. Ֆինանսական

ՌԱՅՖԱՅԶԵՆԲԱՆԿԸ անվանատիրոջ հաշիվ է բացել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) և «Ռայֆայզենբանկ» ԲԸ-ի (Ռուսաստան) միջև կնքված պայամնագրի համաձայն Ռայֆայզենբանկին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի ուղղակի մասնակցի կարգավիճակ, որին հաջորդել է բանկի կողմից ՀԿԴ-ում անվանատիրոջ հաշվի բացումը:

Ռայֆայզենբանկի անվանատիրոջ հաշիվը հնարավորություն կտա Միջազգային Ռայֆայզեն Խմբի հաճախորդներին ուղղակի հասանելիություն ունենալ ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայություններին, մասնավորապես՝ արժեթղթերով գործարքների վերջնահաշվարկին, կորպորատիվ գործողություններին (շահութաբաժինների, արժեկտրոնների վճարում և այլն) և այլ ծառայություններին: 

ՀԿԴ անդամների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՀԿԴ պաշտոնական կայքի (www.cda.am) «Գործընկերներ» բաժնում:

———–

«Ռայֆայզեն» բաժնետիրական ընկերությունը Միջազգային Ռայֆայզեն բանկի դուստր կազմակերպությունն է: Բանկը գործում է Ռուսաստանում 1996 թ.-ից և տարաբնույթ ծառայություններ է առաջարկում ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ հաճախորդներին (այդ թվում ռեզիդեն և ոչ ռեզիդենտ) ռուսական ռուբլով և արտարժույթով: «Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Բանկին շնորհված թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական արժույթի և արտարժույթի համար BBB- է (հեռանկարը՝ կայուն), իսկ կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար՝ F3, աջակցության վարկանիշը 2 է, իսկ կայունությանը՝ bbb-: «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Բանկին շնորհվել են հետևյալ վարկանիշները. երկարաժամկետ տեղական արժույթով արտահայտված ավանդներ – Ba1 (հեռանկարը՝ կայուն), երկարաժամկետ արտարժութային ավանդներ – Ba2 (հեռանկարը՝ կայուն), կարճաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով արտահայտված ավանդներ – Not Prime, ելակետային վարկանիշային գնահատում – ba1: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.raiffeisen.ru:

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն ՀՀ արժեթղթերի շուկայի ձևավորման առաջին իսկ փուլում ստեղծված ֆինանսական ինստիտուտներից մեկն է: Կենտրոնական Դեպոզիտարիան իր հաճախորդներին է տրամադրում Դեպոզիտար ծառայությունների ամբողջական փաթեթ` գործառնությունների իրականացման լիարժեք ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով: 2009թ.-ի հունիսից Կենտրոնական Դեպոզիտարիայի միակ բաժնետերն է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն: Առաջնորդվելով մեկ թիմ, մեկ նպատակ սկզբունքով` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան հանդիսանում են արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքային կարևորագույն ինստիտուտներ և ապահովում են Հայաստանի կապիտալի շուկայի արդյունավետ գործունեությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.cda.am:

Share