Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. ՀՀ խոշոր հարկատուների առաջին տասնյակ՝ 2017թ. հունվար-նոյեմբերի դրությամբ

Ընթացիկ տարվա 11 ամիսների դրությամբ խոշոր հարկ վճարողների տասնյակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը: «2017 թվականի 11 ամիսների կտրվածքով ընկերության վճարած հարկերը կազմել են 37.5 միլիարդ դրամ»,-ասաց Արմեն Սաֆարյանը: Պաշտոնյայի տեղեկացմամբ` հունվար-նոյեմբերի արդյունքում խոշոր ու միջին հարկ վճարողների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

2 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ

3 «Հայաստանի էլեկտրական ցանցեր»

4 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

5 «Ֆլեշ» ՍՊԸ

6 «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ

7 «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ

8 «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»

9 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

10 «Վեոն Ամենիա» ՓԲԸ (Արմենթել)

2017 թվականի հունվար-նոյեմբերին հարկային ընդհանուր մուտքերը կազմել են 483 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է 39.9 միլիարդ դրամով կամ 9 տոկոսով:

Share