Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. 2017թ. 11 ամսում խոշոր և միջին բիզնեսը շուրջ 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել

Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են

Խոշոր բիզնեսը շարունակում է ավելացնել պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 11 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39.9 մլրդ դրամով կամ 9%-ով: «Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 մլրդ դրամ էր, իսկ այս տարի կազմում է ավելի քան 483 մլրդ դրամ: Ընդ որում, 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարները նվազել են 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը: 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով: Այս տարվա 11 ամիսների ընթացքում վարչարարության արդյունքում հնարավոր է եղել հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները, կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3%-ով:

2017թ. 11 ամիսների ընթացքում խոշոր բիզնեսի ցուցանիշներն է ներկայացնում ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:

Խոշոր բիզնեսը նույնպես փաստում է հարկային մարմնի հետ գործընկերային փոխհարաբերությունների արդյունավետությունը:

Share