Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. ևս 5 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 214 տնտեսվարող, 150-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողներ.

1.    «ՄՈԴՈՒԼ 2015» ՍՊԸ

2.    «ԱՐԱՔՍ» ԲԲԸ

3.    «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ

4.    «ՕՐԲԻՏԱ» ՓԲԸ

5.    «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ

Share