Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Առաջին Հիփոթեքային Ընկերության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի երկու թողարկում թույլատրվել է առևտրին

2017թ.-ի դեկտեմբերի 25-ին «ԱՌԱՋԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի 500,000 ԱՄՆ դոլար և 100,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի երկու թողարկում (FMGCB1 և FMGCB2) թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Ընկերության FMGCB1 հապավմամբ պարտատոմսերը (ISIN – AMFMGCB21ER3) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով, իսկ FMGCB2 հապավմամբ պարտատոմսերը (ISIN – AMFMGCB22ER1)` 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:   

———–

Առաջին Հիփոթեքային Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում առաջին մասնագիտացված հիփոթեքային ընկերությունն է, որն իր գործունեությունը սկսել է 2004թ. մայիսից։ Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և գործում է վերջինիս վերահսկողության ներքո: Ընկերությունը զբաղվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակարանների ձեռքբերման և վերանորոգման վարկավորմամաբ։ Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.firstmortgage.am:

Share