Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շրջանառության մեջ է դրվել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 8-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը:

Հովհաննես Զարդարյան-100

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Զարդարյանի «Գարուն» կտավը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հ. Զարդարյանի դիմանկարը և Հ. Զարդարյանի «Ձգտում» կտավից դրվագ:

Տեխնիկական չափանիշներ.

Անվանական արժեք` 100 դրամ: Մետաղ/հարգ` արծաթ 9250: Չափ` 28,0 x 40,0 մմ: Քաշ` 28,28գ: Որակ` լավացված: Դրամաշուրթ` հարթ: Քանակ` 500 հատ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Share