Բաժին. Ֆինանսական

Նավթի գներն աճել են – 09/01/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.98%-ով և կազմել 63.46 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.45%-ով և կազմել 69.19 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

Share