Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Հայէկոնոմբանկի պարտատոմսերը կշրջանառեն բորսայում

2018թ.-ի հունվարի 16-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB3) ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում, իսկ բանկի 100,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի մեկ այլ թողարկում (HEZBB2) թույլատրվել է առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում:

Ընկերության HEZBB3 հապավմամբ պարտատոմսերը (ISIN – AMHEZBB23ER4) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով, իսկ HEZBB2 հապավմամբ պարտատոմսերը (ISIN – AMHEZBB22ER6)` 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

———–

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն (նախկին ԽՍՀՄ «Բնակսոցբանկ») ՀՀ պետական Բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական Բանկի և գրանցվել ՀՀ Կենտրոնական բանկում 1991թ. օգոստոսի 26-ին: Բանկը  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է 2009թ.-ի փետրվարից, իսկ 2015թ.-ի հուլիսից նաև Կենտրոնական Դեպոզիտարիայի Արժեթղթերի Հաշվարկային Համակարգի Անդամ է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.aeb.am:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.am:

Share