Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի փետրվարի 26-ից մարտի 02-ը կազմակերպում է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով 5-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018-ի փետրվարի 23-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 36.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի ծրագիրը կցվում է:

Դասընթացի 1-ին օր՝ փետրվարի 26

18:30-19:15 – Թեմա 1. Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգը, Ամալյա Գալստյան

19:15-20:00 – Թեմա 2. Հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ցուցումներ/ընթացակարգ, Ամալյա Գալստյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 2. Հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ցուցումներ/ընթացակարգ, Ամալյա Գալստյան

Դասընթացի 2-րդ օր՝ փետրվարի 27

18:30-19:15 – Թեմա 3. Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան, Ամալյա Գալստյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 4. Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում, Ամալյա Գալստյան

Դասընթացի 3-րդ օր՝ փետրվարի 28

18:30-19:15 – Թեմա 5. Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, գնահատումներ, սխալներ, Ամալյա Գալստյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 6. Հիմնական միջոցներ, Ամալյա Գալստյան

Դասընթացի 4-րդ օր՝ մարտի 1

18:30-19:15 – Թեմա 6. Հիմնական միջոցներ, Ամալյա Գալստյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 7. Պաշարներ, Ամալյա Գալստյան

Դասընթացի 5-րդ օր՝ մարտի 2

18:30-19:15 – Թեմա 8. Փոխանակվող գործարքներից հասույթ, Ամալյա Գալստյան

19:15-20:00 – Թեմա 9. Չփոխանակվող գործարքներից հասույթ, Ամալյա Գալստյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 9. Չփոխանակվող գործարքներից հասույթ, Ամալյա Գալստյան

Դասընթացի դասավանդող

1. Ամալյա Գալստյան – Որակավորված աուդիտոր (ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, ՀՀ ֆինանսների նախարարություն), Տնտեսագիտական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ – գիտաշխատող։

Share