Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. ևս 6 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ

Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 6-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 7-ի դիմումն ուսումնասիրման փուլում է:

2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 236 տնտեսվարող, 164-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների

1. ԵՂԻՍԱԲԵԹ ԱԼՄԱԶՅԱՆ ԱՁ

2. ԿԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՁ

3. «ԻԶԻԼԻՆԿ» ՍՊԸ

4. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ

5. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

6. «ՎԻՆԹԵՐ ՖԼԱՈՒԵՐ» ՍՊԸ

Share