Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Հայբիզնեսբանկի դոլարային պարտատոմսերը ցուցարկվել են բորսայում

2018թ.-ի փետրվարի 27-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 51,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 8% տոկոսադրույքով և 48 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMARBBB25ER7) բորսայում կշրջանառվեն ARBBB5 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

———–

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ն հիմնադրվել է 1991 թ., որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ: 2006 թ. վերանվանվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ի: Բանկը հանդիսանում է ֆինանսական կազմակերպություն, որը կազմավորվել է բնակչությանն ու կազմակերպություններին բանկային և նմանատիպ ծառայություններ մատուցելու նպատակով:  Հայբիզնեսբանկը 2009թ.-ի փետրվարի 27-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Բանկը նաև դեպոզիտար համակարգի և կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր է, ինչպես նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել  www.armbusinessbank.am/:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական ավտոմատացված առևտրային համակարգ՝ ապահովելով ՀՀ բոլոր տեսակի արժեթղթերով, ինչպես նաև արտարժույթով և վարկային ռեսուրսներով առևտրի իրականացման հնարավորություն մեկ միասնական օպերատորի միջոցով: Ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շուկայի մասնակիցներին առաջարկում է գործարքային ծառայություների ամբողջական փաթեթ՝ սկսած ֆինանսական գործիքներով գործարքի կնքումից մինչև վերջնահաշվարկի իրականացումը:  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.am:

Share