Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. մեկնարկել է «Աշխարհի թվայնացումը և անվտանգության ռիսկերը» խորագրով հերթական սեմինարը

ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 2-ին մեկնարկել է «Աշխարհի թվայնացումը և անվտանգության ռիսկերը» խորագրով հերթական սեմինարը, որը վարում է նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչության թիվ 1 բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Թաիրյանը: Սեմինարն անցկացվում է շաբաթը 3 անգամ՝ մինչև մարտի 5-ը:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության՝ Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված առաջնահերթությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում կազմակերպված սեմինարի հիմնական նպատակն է գերատեսչության աշխատակազմին ծանոթացնել միասնական թվայնացված միջավայրից բխող հնարավոր մարտահրավերներին, ներքին և արտաքին վտանգներին, դրանցից զերծ մնալու համապատասխան միջոցներին: Անդրադարձ է կատարվում նաև Blockchain տեխնոլոգիային, դրա տարբեր ոլորտներում կիրառմանը, կրիպտոարժույթների, սոցիալական ինժեներիայի, սոցիալական ցանցերի հնարավոր  ազդեցություններին, զարգացումներին և հավանական ռիսկերին:

Վերջին տարիներին Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել թվային փոխակերպման և զարգացման գործում։ Հայաստանում կառավարման համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացման, բիզնես միջավայրի բարելավման համար խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական թվայնացված միջավայր՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի դերն ու նշանակությունը կարևորվում է ինչպես պետության կառավարման համակարգի որակի և անվտանգության, այնպես էլ տնտեսության զարգացումն ապահովելու։

Share