
Վահան Մարտիրոսյանին ներկայացվել են «ZTE» ընկերության նոր լուծումներով հագեցած տեխնիկական հնարավորությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովի շրջանակներում փետրվարի 26-ին հանդիպել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) ընկերության փոխնախագահ Սյուե Բինին։
Ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են այս տարվա գործունեությունը և ընկերության՝ նոր լուծումներով հագեցած տեխնիկական հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
«ZTE» կորպորացիան Չինաստանում մեծությամբ երկրորդ ընկերությունն է, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր։
Բազմաթիվ երկրներում «ZTE» – ն ունի ոչ միայն ներկայացուցչություններ, այլև գիտահետազոտական կենտրոններ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։
10:30 18/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 408.00 | 414.00 |
AMD / RUR | 6.50 | 6.75 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս