Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի մարտի 13-ից 16-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018-ի մարտի 12-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 35.000 ՀՀ դրամ է (ներառյալ «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրում) կամ 30 000 ՀՀ դրամ (առանց «Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրման): Դասընթացի արժեքը ներառում է ԱԱՀ-ն:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ մարտի 13-ին

18:30-20:00 – Թեմա 1. Եկամտային հարկ՝ Մ. Մանուկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 1. Եկամտային հարկ՝ Մ. Մանուկյան

Դասընթացի 2-րդ օր մարտի 14-ին

18:30-20:00 – Թեմա 2. Հարկային հսկողություն՝ Ս. Եղիկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Հարկային հսկողություն՝ Ս. Եղիկյան

Դասընթացի 3-րդ օր՝ մարտի 15-ին

18:30-20:00 – Թեմա 3. Շահութահարկ՝ Գ.Օհանյան, Գ. Կիլինյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 3. Շահութահարկ՝ Գ.Օհանյան, Գ. Կիլինյան

Դասընթացի 4-րդ օր՝ մարտի 16-ին

18:30-20:00 – Թեմա 4. Ավելացված արժեքի հարկ՝ Ա.Վարդանյան, Ա.Վարդումյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 4. Ավելացված արժեքի հարկ՝ Ա.Վարդանյան, Ա.Վարդումյան

Դասընթացի դասավանդողներ

1. Արթուր Վարդանյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի պետ

2. Աստղիկ Վարդումյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի ավագ հարկային տեսուչ

3. Մարիամ Մանուկյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Սամվել Եղիկյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5. Գայանե Կիլինյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

6. Գոհար Օհանյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ

Share