Բաժին. Ֆինանսական

Twitter-ը նույնպես կարգելի կրիպտոարժույթների գովազդը

Twitter սոցիալական ցանցը տեղեկացրել է, որ մեկնարկում է կրիպտոարժույթների գովազդի արգելման գործընթացքը։ Այս շաբաթ Twitter-ը կսկսի արգելել ICO (կրիպտոարժույթների առաջնային տեղաբաշխում) նախագծերի, կրիպտոդրամապանակների և կրիպտոարժույթների գովազդը։

Մինչ այս կրիպտոարժույթների գովազդը արգելել էին Google-ը և Facebook-ը։ Google-ի արգելքը կսկսի գործել գալիք հունիս ամսից, իսկ Facebook-ի արգելքը գործում փետրվարից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share