Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 27/03/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.76%-ով և կազմել 64.74 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 69.66 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.63%-ով և կազմել 1351.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.19%-ով և կազմել 16.55 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.40%-ով և կազմել 945.86 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.39%-ով և կազմել 2056.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.12%-ով և կազմել 6689.00 դոլար, կապարի գինն աճել է 1.35%-ով և կազմել 2397.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.36%-ով և կազմել 13050.00 դոլար, անագի գինն աճել է 0.67%-ով և կազմել 20965.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.82%-ով և կազմել 3307.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.00%-ով և կազմել 25500.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 94750.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.43%-ով և կազմել 23857.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.73%-ով և կազմել 2612.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.93%-ով և կազմել 7008.81 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.56%-ով և կազմել 11970.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 5115.74 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.62%-ով և կազմել 7000.14 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 1.99%-ով և կազմել 2285.53 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 1244.56 կետ:

Share