Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Ապրանքային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացում» և «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» թեմաներով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ-ի ապրիլի 6-ին և 9-ին կազմակերպում է «Ապրանքային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացում» և «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» թեմաներով 1-օրյա դասընթացներ՝ 2 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացներն անցկացվելու են մաքսային միջնորդների և ինքնահայտարարգրողների համար:

Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիա բանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև ապրիլի 5-ը (առային խմբի համար) և մինչև ապրիլի 6-ը (երկրորդ խմբի համար): Դասընթացի արժեքը 17.000 ՀՀ դրամ է (ներառյալ «ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք» ժողովածուի տրամադրումը) կամ 12 000 ՀՀ դրամ (առանց «ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք» ժողովածուի տրամադրման): Դասընթացի արժեքը ներառում է ԱԱՀ-ն: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 011 801 071:

Ապրիլի 6-ին և 9-ին

10:00-11:30 – Թեմա 1. Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում (էլեկտրոնային ստորագրության կիրառությամբ), ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Թեմա 2. Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն` Լ. Նալբանդյան 

Դասընթացի դասավանդող

1. Լևոն Նալբանդյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ ժ/թ

Share