Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ը հրապարակել Է մաքսատուրքի ենթակա չինական ապրանքների ցուցակը

Միացյալ Նահանգները հրապարակել Է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում Է 25% մաքսային դրույքաչափեր սահմանել, տղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս միջոցը նախատեսված Է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ ստորագրված «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագրում: Ցուցակում, մասնավորապես, ներառված են չինական արտադրության այնպիսի ապրանքներ, ինչպիսք են ավտոմոբիլները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտը, հաստոցները, բժշկական եւ այլ սարքավորանքը, ավիացիոն պահեստամասերը, արբանյակները՝ ընդամենը 1,3 հազար անուն: «Ապրանքների ցուցակը հիմնված Է միջգերատեսչական լայն տնտեսական վերլուծության վրա եւ նպատակաուղղված Է դեպի Չինաստանի այն ապրանքները, որոնք նրան օգուտ են բերում»,- ասված Է Միացյալ Նահանգների առեւտրական ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ:

ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել Է, որ պատրաստ Է համաչափ պատասխան տալ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին, որոնք կհամապատասխանեն ազդեցության ուժով եւ մասշտաբներով: Չինաստանն ապրիլի 2-ին արդեն 15 – 25% մաքսատուրք Է սահմանել ամերիկյան արտահանման մի շարք ապրանքների համար՝ 3 միլիարդ դոլար միագումար արժողությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share