Բաժին. Ֆինանսական

52 մլն դրամ՝ Թվային Հայաստան hիմնադրամին

Կառավարությունը պահուստային ֆոնդից «Թվային Հայաստան» hիմնադրամին հատկացրեց 52 մլն 250 հազար դրամ՝ 2018 թ. 1-ին կիսամյակի ծախսերի ֆինանսավորման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 5-ի նիստում:

Հիմնավորման համաձայն,  «Թվային Հայաստան» հիմնադրամը շարունակում է ՀՀ թվային փոխակերպման իրականացման համար մեկնարկած աշխատանքները: Մասնավորապես՝ հիմնադրամը մշակել և իրականացնում է գերատեսչությունների հետ համատեղ առաջնահերթ որակված, հստակ ուղղություններով գործողությունների ծրագրի և աշխատանքների պլանի հետ կապված վերջնական հստակեցումները:

 Հիմնադրամը 2018 թվականին նախատեսում է նախաձեռնել և իրականացնել թվային փոխակերպման մի շարք ծրագրեր հետևյալ ուղղությունների շրջանակներում՝ փոխգործելիության հարթակների ներդրում, ՏՏ նոր արդիական ենթակառուցվածքների ներդրում, թվային նոր ծառայությունների մշակում և ներդրում, ինչպես նաև այլ ծրագրերի իրականացում:

Share