Բաժին. Ֆինանսական

Սերժ Սարգսյանի օգնականները, գլխավոր խորհրդականն ու մամուլի քարտուղարն ազատվել են պաշտոնից

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է կարգադրություն Ավետիս Բերբերյանին Հայաստանի Հանրա­պե­տության Նախա­գահի օգնակա­նի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի այլ կարգադրություններով Հայաստանի Հանրա­պե­տության Նախա­գահի օգնակա­նի պաշտոնից ազատվել են նաև Արմեն Աբելյանը, Վարուժան Ներսեսյանը և Հրայր Ղուկասյանը:

ՀՀ նախագահ հրամանագրերով պաշտոնից ազատվել են նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը և գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը։

Share