Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Ապրանքային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացում» և «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» թեմաներով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ-ի ապրիլի 25-ին կազմակերպում է «Ապրանքային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացում» և «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» թեմաներով դասընթաց՝ 7 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև ապրիլի 25-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 18 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 011 801 071:

Ապրիլ 25

09:45-11:15 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր: Հայտարարագրի լրացման կարգը, Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

11:15-11:30 – Ընդմիջում (Սրճդադար)

11:30-13:00 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր: Հայտարարագրի լրացման կարգը, Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

13:00-14:00 – Մեծ ընդմիջում (Սրճդադար)

14:00-14:45 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր: Հայտարարագրի լրացման կարգը, Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

14:45-16:15 – Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում (էլեկտրոնային ստորագրության կիրառությամբ): Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն», Լ. Նալբանդյան

Դասընթացի դասավանդողներ

1. Ռիտա Սանասարյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

2. Լևոն Նալբանդյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ ժ/թ

Share