Բաժին. Ֆինանսական

Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս Է բերել ԱՄՆ-ից

Թուրքիայի Կենտրոնական բանկը 2017 թվականի ընթացքում ԱՄՆ-ի Դաշնային պահուստից հանել Է հանրապետության ոսկու ամբողջ պաշարը, որտեղ այն պահ Էր տրված: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hürriyet թերթը: Հրատարակությունը նշել Է, որ ԱՄՆ-ում պահվող ոսկու ձուլակտորների քանակի կրճատման որոշումն Անկարան ընդունել Է մի շարք տարածաշրջանային եւ երկկողմ թեմաների շուրջը Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Դաշնային պահուստից ոսկու կանոնավոր դուրսբերումն սկսվել Է 2017 թվականին, ԱՄՆ-ում պահվում Էր շուրջ 28,7 տոննա թանկարժեք մետաղ, գրում Է թերթը: Ոսկին հանելու փաստը հաստատվում Է նաեւ Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ ապրիլին ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաշվետվությամբ:

2016 թվականի դրությամբ ԱՄՆ-ի Դաշնային պահուստում առկա ոսկու պաշարների մասին սյունակում նշված Է 28 հազար 689 կիլոգրամ թիվը, իսկ 2017 թվականի վերջին՝ դրված են գծեր: Երկրի ոսկու պահուստի ընդհանուր ծավալն, ինչպես հետեւում Է Կենտրոնական բանկի հաշվետվությունից, գնահատվում Է 564,6 տոննա կամ ավելի քան 20 միլիարդ դոլարի համարժեքով:

Ինչպես պարզաբանում Է հրատարակությունը, ԱՄՆ-ից դուրս բերված ոսկին մասնակիորեն վերադարձվել Է Թուրքիա, ինչպես նաեւ պահման Է վերատեղաբաշխվել Եվրոպայում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկում եւ Շվեյցարիայի Միջազգային հաշվարկների բանկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share