Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. տարեկան հաշվետվություն՝ 2017թ.

Ներկայացնում ենք ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված են Կենտրոնական բանկի 2017 թ. գործունեության հիմնական ուղղությունները, մասնավո րապես` գների և ֆինանսական կայունության ապահովման նպատա կով իրականացված քաղաքականության արդյունքները:

2017 թվականին, պահպանվող ցածր գնաճային միջավայրի պայմաններում, Կենտրոնական բանկը շարունակել է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեսկզբին նվազեցվել է 6.0 %-ի և մինչև տարեվերջ պահպանվել այդ մակարդակում: Տարվա ընթացքում Կենտրոնական բանկի քաղաքականության տոկոսադրույքի ցածր մակարդակը շարունակել է փոխանցվել պետական պարտատոմսերի, դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքներին՝ նպաստելով ներքին պահանջարկի աճին։ Արդյունքում արձանագրվել է ներքին պահանջարկի ընդլայնում, իսկ գնաճը տարեվերջին կազմել է 2.6%՝ գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:

Տնտեսական ակտիվության վերականգնումը, արտաքին հատվածից սպասվող եկամուտների կայունացումը և խթանող դրամավարկային քաղաքականությունը նպաստել են ֆինանսական համակարգի, այդ թվում՝ ֆինանսական միջնորդության ծավալների ու շրջանակների ընդլայնմանը: Բանկային համակարգն ապահովել է բոլոր հիմնական ցուցանիշների զգալի աճ: Հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով են տարին ամփոփել նաև վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերություններն ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները: Հատկանշական է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային միջոցների աճի արագացումը:

Ֆինանսական համակարգի կայունության խնդրի ներքո Կենտրոնական բանկը շարունակել է կարգավորման և վերահսկողության կատարելագործման աշխատանքները: Կարգավորման դաշտի փոփոխությունները հիմնականում ուղղված են եղել նոր Սահմանադրությանը դրա համապատասխանեցմանը, ինչպես նաև միջազգային լավագույն ստանդարտների փոփոխությունների տեղայնացմանը:

Ֆինանսական կայունության համատեքստում կարգավորման և վերահսկողության դաշտի միջոցառումները մակրոտնտեսական իրավիճակի բարելավմանը զուգահեռ նպաստել են ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը: Բանկային համա կարգը շարունակել է ապահովել բավարար կապիտալի համար ժեքություն և իրացվելիության բարձր մակարդակ: Վարկային պորտֆելի որակի բարելավումը իր դրական ազդեցությունն է ունեցել բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության վրա:

Ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օր ինական շահերի պաշտպանության անհրաժեշտ պայմանների ապահովմանն է ուղղված Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մշակված և փորձարկման փուլում գտնվող «Ֆինանսական կրթման ներմուծումը դպրոցներում» ծրագիրը: Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականա ցման առումով մշտապես կարևորվում է նաև աշխատակիցների մասնագիտական որակների կատարելագործումը: Անձնակազմի շարունակական կրթության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը պարբերաբար ընդլայնում է համագործակցությունը միջազգային կառույցների, տարբեր երկրների կենտրոնական բանկերի և վերապատրաստման հեղինակավոր կենտրոնների հետ:

Share