Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. ևս 4 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 4 հարկ վճարողի:

2018 թվականի տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում Է ներկայացրել 53 հարկ վճարող: Նշված ժամանակահատվածում բավարարվել է 29 հարկ վճարողի դիմում (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել է 8 հարկ վճարողի դիմում, 19 հարկ վճարողի դիմում ուսումնասիրության ընթացքում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am) «Հարկային տեղեկատվու¬թյուն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողներ

1.    «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ

2.    «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ

3.    «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ

4.    «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ

Share