Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 09/05/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.54%-ով և կազմել 71.74 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.43%-ով և կազմել 77.80 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.25%-ով և կազմել 1314.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.55%-ով և կազմել 16.56 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.33%-ով և կազմել 916.08 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.43%-ով և կազմել 2363.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 6759.00 դոլար, կապարի գինն աճել է 1.19%-ով և կազմել 2301.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.61%-ով և կազմել 13975.00 դոլար, անագի գինը նվազել է 0.49%-ով և կազմել 21125.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.46%-ով և կազմել 3080.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 89000.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 24542.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 2697.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 7339.91 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 12943.06 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 5534.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 7662.52 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1142.13 կետ:

Share