Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. ևս 15 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ

2018թ. առ այսօր ՊԵԿ-ը հավաստագիր է շնորհել 40 տնտեսվարողի

Oրինապահ հարկ վճարողների շարքերը համալրվում են: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 14-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 15 տնտեսվարողի:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 57 տնտեսվարող, որոնցից 40-ի դիմումը բավարարվել է: Մերժվել է 15 հարկ վճարողի դիմում, իսկ 5 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողներ

1.  «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ

2. «ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ

3. «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ

4. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ

5. «ՀՈՐԱՏԱՆՑՔ» ՍՊԸ

6. «ԲԵՏՈՆ» ԱԿ

7. «ՄԵԴՏԵԽՆԻԿԱ ՊԼՅՈՒՍ» ՓԲԸ

8. «ՀԱՑԱՌԱՏ-42» ՍՊԸ

9. «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ

10. «ԱՓԹԱՅՄ» ՍՊԸ

11. «ՀԵՆՔ» ՍՊԸ

12. «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ

13. «ԱՐՄԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԱՁ

14. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ

15. «ԽԱՉՎԱՐ» ՍՊԸ

Share