Categories: Ֆինանսական

Վարդան Հարությունյան. «Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով»

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ուղերձը

Հարգելի գործընկերներ,

Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ: Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր է դարձել կյանքի կոչել դրսևորած կամքի, հետևողականության, պատասխանատու և համախմբված աշխատանքի շնորհիվ: Համակարգը բարելավելու մեծ ձգտումը և արդյունավետ ծրագրերի իրագործումը տվել են իրենց արդյունքը. բիզնեսի հետ պետական կառույցի փոխհարաբերությունները տեղափոխվել են երկխոսության և գործընկերության դաշտ: Բոլոր նախաձեռնությունները կյանքի են կոչվել բիզնեսի համար առավելագույն հարմարավետություն ապահովելու տրամաբանությամբ: Հարկային և մաքսային ծառայողների կերպարը փոխելու հիմնաքարերն են դրվել՝ համակարգը վերլուծական կարողություններով, նոր մտածողությամբ օժտված աշխատակիցներով համալրելու բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ:

Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել ՊԵԿ ղեկավարի պատասխանատու պաշտոնը:

Շնորհավորում եմ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ անկախ հանրապետության առաջին տարիներից ձևավորված առանցքային կառույցի ղեկը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Share

ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ

ՀԴՄ-ների ներդրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են սարքերի պահանջարկի բավարարմանն առնչվող խնդիրները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորությամբ օգոստոսի…

11 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 06/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

12 hours ago

Կառավարությունն ավելի քան 277 մլն դրամ կհատկացնի Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու և հրետակոծության հետևանքները վերացնելու նպատակով

Կառավարության համապատասխան որոշմամբ 277,618.7 հազար դրամ կհատկացվի ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ հրետակոծության հետևանքները վերացնելու և մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու…

13 hours ago

Նիկոլ Փաշինյան. ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, այսօրվա…

13 hours ago

Հայկական Krisp տեխնոլոգիական ընկերությունը 5 մլն դոլար է ներգրավել

Ամերիկյան Techcrunch հարթակը հայտնում է, որ հայկական Krisp ընկերությունը Ա ներդրումային շրջափուլի արդյունքում ներգրավել է 5 մլն դոլար, ինչը ընկերության…

16 hours ago

ՊԵԿ. Ծաղկաձոր քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում՝ համայնքին պատճառվել է էական վնաս

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված…

16 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 39,819-ի (+233)

Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

16 hours ago

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀԲՄ 25-ամյակի առթիվ

Հարգելի գործընկերներ, ՀԲՄ անդամներ, 1995թ. Հայաստանի բանկերի հիմնադիր ժողովի թիվ 1 որոշման համաձայն հիմնադրվեց Հայաստանի բանկերի միությունը, որն այս տարի…

16 hours ago

Ռոստելեկոմի աջակցությամբ պարգևավճարներ են տրամադրվել Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին

2020թ․օգոստոսի 5-ին «Ռոստելեկոմ» ընկերությունը «Գավառի Պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին տրամադրեց 1,500,000 դրամ ֆինանսական աջակցություն՝ պոլիկլինիկայի բուժանձնակազմին որպես պարգևավճար փոխանցելու նպատակով։ Պոլիկլինիկայի տնօրեն…

18 hours ago