Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 22/05/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 71.94 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 79.09 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 1292.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.49%-ով և կազմել 16.57 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.86%-ով և կազմել 905.55 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 2280.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.16%-ով և կազմել 6896.00 դոլար, կապարի գինն աճել է 0.70%-ով և կազմել 2367.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.25%-ով և կազմել 14665.00 դոլար, անագի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 20530.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.62%-ով և կազմել 3103.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 1.10%-ով և կազմել 92000.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 24834.41 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 2724.44 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 7378.46 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 13169.92 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 5640.10 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 7877.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 1202.04 կետ:

Share