Բաժին. Ֆինանսական

Կտեղադրվի ՀՀ վաստակավոր տնտեսագետ Ջանիբեկ Եղիազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի 21 հասցեում կփակցվի ՀՀ վաստակավոր տնտեսագետ Ջանիբեկ Եղիազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստին օրակարգում ընդգրկված հարցին կողմ քվեարկեց ավագանու 49, ձեռնպահ՝ 4 անդամ:

Վաստակավոր տնտեսագետի հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահը: Փաթեթը, որը պատրաստվել է ավագանուն ներկայացնելու, տրվել է ավագանու բոլոր անդամներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին: Գլխադասային հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Կա Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի դրական կարծիքը:

 Հուշատախտակի պատրաստման ֆինանսավորման և տեղադրման հարցերը կլուծվեն ընտանիքի անդամների կողմից:

ՀՀ վաստակավոր տնտեսագետ Ջանիբեկ Եղիազարյանն այս տարի կդառնար 100 տարեկան:

Share