Բաժին. Ֆինանսական

Կոնվերս բանկ. ամփոփվել են «հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները

Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները; Ակցիան գործարկվել էր մարտին՝ Կոնվերս Բանկի Mastercard եւ Maestro քարտապանների համար : Նպատակը հաճախորդների խրախուսումն էր, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալի աճը:

«Ակցիայի ընթացքում՝ մարտի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ , զգալի աճել է Կոնվերս Բանկի Mastercard եւ Maestro քարտերով անկանխիկ գործարքների և՛ քանակը, և՛ ծավալը: Մասնավորապես, Բանկի քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը աճել է 23%-ով, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 77%-ով», – ասացին Բանկում:

Զուգահեռաբար, ակցիայի մասնակիցները, կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերային ցանցում, օգտվել են գումարի հետվերադարձի, Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորությունից, իսկ 10-ը հաջողակներ՝ խաղարկությամբ, ստացել էին տարբեր մրցանակներ՝ 6 հատ 100.000 դրամ, 3 հատ 250.000 դրամ և UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար/ ներառյալ ուղեգիրը/:

Նշենք, որ խաղարկությանը մասնակցել են նվազագույնը 400 000 դրամ /համարժեք արտարժույթ/ ընդհանուր գումարի առնվազն 25 անկանխիկ գործարք քարտապանները:

Share