Categories: Ֆինանսական

Արայիկ Հարությունյան․ ավարտվել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտը

Կրթության և գիտության նախարարության աուդիտի բաժինն ավարտել է ստուգումներն «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անկեղծ ասեմ՝ հիմա կրթության նախարարությունում կան շատ հրատապ հարցեր ու հիմա այդ փաթեթը իմ սեղանին դրված է, դեռևս չեմ հասցրել ուսումնասիրել։ Մենք նաև մոնիթորինգ ենք անցկացնելու «Արարատյան բակալավրիատ»-ում: Որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական խմբի, կան։ Ես կուսումնասիրեմ այս շաբաթվա ընթացքում և կհրապարակեմ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, թե «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը  փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»։ «Մենք ստեղծելու ենք գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց հսկողության տակ գտնվելու են բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ։ Մենք սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերն ու կշիռը, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ լավ երեխաներին դուրս ես բերում դպրոցներից ու կենտրոնացնում ինչ-որ մի տեղ, կրթական դրական մթնոլորտը դպրոցներում նվազում է։ Սա է եղել իմ հիմնական պրետենզիան տվյալ գործունեությանը, մնացած վերլուծությունները՝ կոնկրետ դրամական միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված կհրապարակվեն առաջիկայում։ Էլի եմ կրկնում՝ կրթական ոլորտում շատ կոնկրետ հրատապ խնդիրներ կան, որ պետք է լուծել։ Դա այնպիսի հրատապություն չունի, որ հիմա դրա մասին խոսենք», – հայտարարեց նախարարը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտ կազմակերպել: Նա ընդգծել էր, որ շարունակում համարել, որ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնաս հասցրած մարդկանցից է:

Share

Շուշան Ստեփանյան. ադրբեջանական «Elbit Hermes 900» դրոնի խոցումը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ազերիների Hermes 900 դրոմի խոցման կադրերը։ «Ադրբեջանական «Elbit…

39 mins ago

ՍԱՏՄ խստացված ստուգայցերն ու կրկնայցերը դրական արդյունք են արձանագրում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը,…

1 hour ago

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է հանձնաժողովի նախորդ օրվա նիստին …

1 hour ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 14/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

2 hours ago

Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իգոր Նազարուկի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանը  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով…

3 hours ago

Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

https://youtu.be/2GDfqyvTHuY Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Պետական եկամուտների…

5 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 32,490-ի (+339)

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

7 hours ago

ՀՀ Զինված Ուժերի պատժիչ գործողություններ Տավուշում. տեսանյութ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը.

8 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 14/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 14-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 484.00 դրամ (+0.00…

9 hours ago