Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 05/06/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.11%-ով և կազմել 65.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.23%-ով և կազմել 75.68 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.44%-ով և կազմել 1301.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.67%-ով և կազմել 16.54 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.23%-ով և կազմել 901.84 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.20%-ով և կազմել 2321.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.68%-ով և կազմել 6940.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 2438.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.63%-ով և կազմել 15295.00 դոլար, անագի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 20555.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 3087.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 87000.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 24799.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 2748.80 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7637.86 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 12787.13 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 5460.95 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 7686.80 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 1172.77 կետ:

Share