Բաժին. Ֆինանսական

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումանին:

Դեսպան Դաումանը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել խորացնել համագործակցությունը երկու երկրների միջև:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես` հանրային ֆինանսների կառավարման ոլորտում հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անելիքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Խորհրդի Հոլանդական Ընկերակցային Խմբի անդամ, որը ղեկավարվում է Նիդերլանդների Թագավորության ներկայացուցչի կողմից: Վերջինիս շրջանակներում իրականացվում է սերտ համագործակցություն՝ հետամուտ լինելով հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների։

Share