Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 07/06/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.58%-ով և կազմել 66.05 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.02%-ով և կազմել 77.25 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.06%-ով և կազմել 1300.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.18%-ով և կազմել 16.71 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.61%-ով և կազմել 899.68 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.93%-ով և կազմել 2337.00 դոլար, պղնձի գինն աճել է 3.92%-ով և կազմել 7259.00 դոլար, կապարի գինն աճել է 1.53%-ով և կազմել 2551.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.68%-ով և կազմել 15760.00 դոլար, անագի գինն աճել է 2.08%-ով և կազմել 21105.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.11%-ով և կազմել 3191.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 85000.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 25241.41 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 2770.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 7635.07 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 12811.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 5448.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 7704.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 1171.22 կետ:

Share