Բաժին. Ֆինանսական

2018 թվականի մայիս ամսվա դրությամբ հայաստանյան բանկերում վարկերի ծավալներն աճել են

2018 թվականի մայիս ամսվա դրությամբ հայաստանյան բանկերում ռեզիդենտների վարկերի ծավալը կազմել է 2,656,065 մլն դրամ, որից 1,594,024 մլն դրամը կազմել են արտարժույթով վարկերը, իսկ 1,062,041 մլն դրամը՝ հայկական դրամով վարկերը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Կենտրոնական բանկի վիճակագրական հրապարակումներից։

Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշենք, որ վերոնշյալ ցուցանիշն աճել է 21.3%-ով։ Արտարժույթով վարկերն աճել են 13.5%-ով, իսկ ՀՀ դրամով՝ 35․2%-ով։

Հարկ է նշել, որ մասնավոր և պետական ձեռնարկությունների կողմից բանկերում ձևակերպված վարկերի ծավալը կազմել է 1,506,569 մլն դրամ, որից 279,461 մլն դրամը հատկացվել է մասնավորին, իսկ 277,508 մլն դրամը՝ պետականին։ Ասենք, որ ներկայացված թվերը՝ ՀՀ դրամով վարկերն են։ Նախորդ տարվա համեմատ ձեռնարկությունների վարկերի ծավալներն աճել են 21․5%-ով։

Share