Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 27/06/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.32%-ով և կազմել 72.48 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.11%-ով և կազմել 77.44 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.27%-ով և կազմել 1254.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.86%-ով և կազմել 16.17 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.10%-ով և կազմել 855.04 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.57%-ով և կազմել 2198.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 6690.00 դոլար, կապարի գինն աճել է 0.99%-ով և կազմել 2437.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.16%-ով և կազմել 14775.00 դոլար, անագի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 19850.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.20%-ով և կազմել 2877.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 79000.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 24117.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 2699.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 7445.09 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 12348.61 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 5327.20 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 7621.69 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.01%-ով և կազմել 1124.84 կետ:

Share