Բաժին. Ֆինանսական

Ատոմ Ջանջուղազյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի  գլխավորած պատվիրակությանը:Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության կայքից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում երկրի մակրոտնտեսական ռիսկերին, բարեփոխումների օրակարգին, կայուն հարկաբյուջետային միջավայրին, պետական պարտքի կառավարմանն, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին, պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանն ուղղված հարցեր: Վերջինիս մասով կարևորվել է փորձի և տեղեկատվության փոխանակումը, սեմինարների և աշխատաժողովների անցկացումը:

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության զարգացման լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող և մի շարք այլ հարցերի:

Share