Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ն լիցենզիաներ է տրամադրել

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի հուլիսի 6-ի նիստում «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին տրամադրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա և մասնաճյուղի լիցենզիա, վերաձևակերպվել են Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 643 և Ա/Ձ Հովհաննես Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 345 լիցենզիաները: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ուժը կորցրած են ճանաչվել «Կարեն Յարալյան» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 267 և «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 823/11 և 823/13 լիցենզիաները:

Share