Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 09/07/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.22%-ով և կազմել 74.01 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.83%-ով և կազմել 78.18 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.62%-ով և կազմել 1257.78 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.37%-ով և կազմել 16.11 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.95%-ով և կազմել 851.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 2106.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 6385.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2364.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.30%-ով և կազմել 14070.00 դոլար, անագի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 19450.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 2698.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 1.03%-ով և կազմել 73250.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.72%-ով և կազմել 24776.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.74%-ով և կազմել 2784.17 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.24%-ով և կազմել 7756.20 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 12543.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 5398.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 7687.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.84%-ով և կազմել 1193.17 կետ:

Share