Բաժին. Ֆինանսական

Ռոնալդուն 105 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց Յուվենտուս

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հեռացավ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը: «Ռեալ»-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. ««Ռեալ»-ը միշտ կլինի քո տունը»:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Ռոնալդուն տարեկան 30 միլինո դոլար աշխատավարձ կստանա: Իտալական ակումբը պորտուգալացու համար վճարել է 105 միլիոն:

Share