Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներ – 12/07/18

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 70.35 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.49%-ով և կազմել 74.53 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.39%-ով և կազմել 1247.03 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.89%-ով և կազմել 15.95 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.75%-ով և կազմել 841.75 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 2057.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 6192.00 դոլար, կապարի գինը նվազել է 4.43%-ով և կազմել 2159.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.20%-ով և կազմել 14175.00 դոլար, անագի գինն աճել է 0.88%-ով և կազմել 19475.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.82%-ով և կազմել 2574.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 24924.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 2798.29 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 7823.92 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 12492.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 5405.90 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 7651.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 1177.50 կետ:

Share