Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 26/07/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.40%-ով և կազմել 69.54 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.12%-ով և կազմել 74.50 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.40%-ով և կազմել 1222.98 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.47%-ով և կազմել 15.38 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.95%-ով և կազմել 828.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 2065.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.08%-ով և կազմել 6290.00 դոլար, կապարի գինն աճել է 0.19%-ով և կազմել 2158.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.26%-ով և կազմել 13685.00 դոլար, անագի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 19800.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 2582.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 25527.07 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 2837.44 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 7852.18 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.83%-ով և կազմել 12809.23 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 5480.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 7663.17 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 1148.79 կետ:

Share