Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. դասընթաց՝ «Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում: Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն» թեմայով

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ-ի օգոստոսի 3-ին կազմակերպում է «Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում: Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն» թեմայով դասընթաց՝ 7 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե):

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև օգոստոսի 2-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 18 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 988 հեռախոսահամարներով:

12:00-13:30 – Թեմա 1. Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում (էլեկտրոնային ստորագրության կիրառությամբ): Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

13:30-13:45 – Ընդմիջում (Սրճդադար)

13:45-15:15 – Թեմա 2. Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

15:15-15:30 – Ընդմիջում (Սրճդադար)

15:30-17:45 – Թեմա 3. Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն։ Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

Դասընթացի դասավանդողներ

1. Ռիտա Սանասարյան՝ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

2. Լևոն Նալբանդյան՝ ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ ժ/թ

Share