Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. նվազեցվել են հիփոթեքային որոշ վարկատեսակների տոկոսադրույքները

Կոնվերս Բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում, ինչպես նաև՝ Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներով վերաֆինանսավորվող  վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը:

«Կարևորելով երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ Կոնվերս Բանկը հերթական անգամ վերանայել է  «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը: Այսուհետև Բանկը այդ ծրագրի շրջանակներում վարկավորում է իրականացնելու տարեկան  7,5 տոկոս  դրույքաչափով, որից Երևանում սուբսիդավորվում է 2 տոկոսը, իսկ մարզերում՝ 4 տոկոսը: Ըստ որում, վարկի սպասարկման համար հավելյալ ամսական վճարներ  չեն գանձվելու»,-ասել են Կոնվերս Բանկում:

Զուգահեռաբար նշվել է, որ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկեր Երևանում այսուհետ տրամադրվելու են  տարեկան 11, իսկ մարզերում՝ 10 տոկոս դրույքաչափով: Երևանում էներգաարդյունավետ ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկավորում է իրականացվելու 10 տոկոսով: Այս վարկատեսակների համար ևս վարկի սպասարկման հավելյալ ամսական վճարներ  չեն գանձվելու:

Մանրամասները՝ www.conversebank.am

Share