Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 31/07/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.37%-ով և կազմել 68.43 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 74.25 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.55%-ով և կազմել 1220.18 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.19%-ով և կազմել 15.52 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.33%-ով և կազմել 840.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 2074.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 6208.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 2145.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 13730.00 դոլար, անագի գինն աճել է 0.45%-ով և կազմել 19875.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.75%-ով և կազմել 2523.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 25415.19 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 2816.29 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 7671.79 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 12805.50 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 5511.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 7748.76 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 1173.06 կետ:

Share