Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 01/08/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.85%-ով և կազմել 67.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.20%-ով և կազմել 72.62 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.39%-ով և կազմել 1224.88 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.77%-ով և կազմել 15.40 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.68%-ով և կազմել 817.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.10%-ով և կազմել 2076.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.46%-ով և կազմել 6236.50 դոլար, կապարի գինն աճել է 1.07%-ով և կազմել 2168.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.24%-ով և կազմել 13900.00 դոլար, անագի գինն աճել է 1.01%-ով և կազմել 20075.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.44%-ով և կազմել 2584.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 2.86%-ով և կազմել 68000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 25333.82 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 2813.36 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 7707.29 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 12737.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 5498.37 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 7652.91 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 1160.09 կետ:

Share