Բաժին. Ֆինանսական

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նախնական փուլում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործման» ծրագրի իրականացման համար:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրասիական զարգացման բանկից: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ընթացիկ տարվա ապրիլին:

Ծրագիրը միտված է առաջին օգնության բուժհաստատություններում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման պրոֆիլակտիկ մեթոդների կատարելագործմանը: Ծրագիրը իրականացվելու է Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում:

Share