Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներ – 21/08/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը չի փոխվել և կրկին կազմել է 66.60 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.00%-ով և կազմել 72.82 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.36%-ով և կազմել 1196.13 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.74%-ով և կազմել 14.67 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը չի փոխվել և կրկին կազմել է 795.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.95%-ով և կազմել 2065.50 դոլար, պղնձի գինն աճել է 2.11%-ով և կազմել 6002.00 դոլար, կապարի գինն աճել է 0.90%-ով և կազմել 2020.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.25%-ով և կազմել 13650.00 դոլար, անագի գինն աճել է 0.83%-ով և կազմել 18855.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.17%-ով և կազմել 2383.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 64500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 25822.29 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 2862.96 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 7859.17 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 12384.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 5408.60 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 7565.70 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 1072.12 կետ:

Share