Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 23/08/18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 67.84 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 74.71 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.04%-ով և կազմել 1183.13 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.04%-ով և կազմել 14.44 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.20%-ով և կազմել 777.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 2044.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.44%-ով և կազմել 5940.00 դոլար, կապարի գինն աճել է 0.25%-ով և կազմել 2025.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.04%-ով և կազմել 13235.00 դոլար, անագի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 19040.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 2438.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 64500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 25656.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 2856.98 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 7878.46 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 12365.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 5419.33 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.15%-ով և կազմել 7563.22 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.00%-ով և կազմել 1043.99 կետ:

Share